Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ֆրանսիան փակել է դիվանագիտական ներկայացուցչությունները Թուրքիայում

 Ֆրանսիան փակել է դիվանագիտական ներկայացուցչությունները Թուրքիայում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Անկարայում Ֆրանսիայի դեսպանությունը և Ստամբուլում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունն անվտանգության նկատառումներից ելնելով փակվել են: Այս մասին հայտարարություն է տեղադրվել Ֆրանսիայի դեսպանության պաշտոնական կայքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Թուրքիայում Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչությունները հուլիսի 13-ից` տեղի ժամանակով 13:00-ից, փակ կլինեն մինչև համապատասխան հրահանգը:

Միաժամանակ չեղյալ են հայտարարվել Անկարայում, Ստամբուլում և Իզմիրում հուլիսի 14-ին նախատեսված տոնակատարությունները` նվիրված Ֆրանսիայի ազգային տոնին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am