Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հայաստանը կողմնակից է պաղեստինցի ժողովրդի ինքնորոշման իրավունքի

Հայաստանը կողմնակից է պաղեստինցի ժողովրդի ինքնորոշման իրավունքի

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը կողմնակից է պաղեստինցի ժողովրդի ինքնորոշման իրավունքի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` արաբական «Ալ-Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահը հավաստել է, որ Իսրայել ոչ պաշտոնական այցերին զուգահեռ ինքը եղել է նաև Պաղեստինում: «Ես պաշտոնական այցով երբևէ չեմ եղել Իսրայելում, թեև մի քանի անգամ իրոք եղել եմ Իսրայելում, բայց զուգահեռաբար նաև եղել եմ Պաղեստինում:  Այնպես որ մենք այստեղ թաքցնելու ոչինչ չունենք, մենք կողմնակիցն ենք պաղեստինցի ժողովրդի ինքնորոշման իրավունքին: Մենք չենք կարող մի պարագայում լինել ինքնորոշման իրավունքի կողմնակից, անկախ, ազատ, սեփական կարգավիճակը որոշելու իրավունքի ջատագով, իսկ մյուս դեպքում մտածենք, որ Իսրայելն է, այստեղ զգույշ է պետք լինել: Ոչ մեր դիրքորոշումը շատ հստակ է»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը նշել է, որ հայերը լավ հարաբերություններ ունեն Պաղեստինի ժողովրդի հետ: «Պաղեստինի ժողովրդի հետ մեզ շատ բան է կապում: Չեմ ուզում գնալ պատմության խորքերը, բայց մենք շատ լավ ենք վերաբերվում նրանց»,-նշել է ՀՀ նախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am