Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Շուրջ 430 մասնակից ունեցած «Արտ Ֆեստ 2016» փառատոնի լավագույնները կպարգևատրվեն

Շուրջ 430 մասնակից ունեցած «Արտ Ֆեստ 2016» փառատոնի լավագույնները կպարգևատրվեն

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արտ Ֆեստ 2016» միջազգային երիտասարդական չորրորդ բաց փառատոնը, որն այս տարի նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակին, հունիսի 12-ին կամփոփվի մրցանակաբաշխությամբ: «Արմենպրես»-ին տեղեկացրին փառատոնի կազմակերպիչները:

Հունիսի 2-ին մշակութային կենտրոններում ցուցադրվել են 16-30 տարիքային սահմանում գտնվող անհատների ու ստեղծագործական խմբերի աշխատանքներն ու ստեղծագործությունները: Փառատոնի մասնագիտական հանձնախումբը դիտել է ցուցադրությունները, ընտրել լավագույն աշխատանքները և մրցանակաբաշխության օրը հանդիսավորությամբ կհանձնի մրցանակները: Փառատոնն ընդգրկում է արվեստի հետևյալ տեսակները. թատերական արվեստ, կինոարվեստ, երգարվեստ, հագուստի մոդելավորում, կերպարվեստ, դեկորատիվ-կիրառական արվեստ:

«ԱՐՏ ՖԵՍՏ» երիտասարդական բաց փառատոնն անցկացվում է 2013 թվականից` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Երիտասարդ ստեղծագործողների միության և ԵԹԿՊԻ Ուսանողական թատրոնի կողմից`  ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: «ԱՐՏ ՖԵՍՏ» փառատոնը մրցութային բնույթի է, որին մասնակցում են 16-30 տարիքային սահմանում գտնվող անհատներն ու ստեղծագործական խմբերը: Մասնագիտական հանձնախումբը դիտում է ցուցադրություններն, ընտրում լավագույն աշխատանքները և մրցանակաբաշխության օրը հանդիսավորությամբ հանձնում մրցանակները։ 2013թ. առաջին անգամ կազմակերպած փառատոնին մասնակցել է ավելի քան 130 երիտասարդ։ 2014թ. մասնակիցների թիվը հատել է 200-ը: 2015թ. «ԱՐՏ ՖԵՍՏ» երիտասարդական բաց փառատոնն ընդգրկել է շուրջ 350 մասնակից: 2016թ․ մասնակցում է ավելի քան 430 ստեղծագործ երիտասարդ:

«Արտ Ֆեստ 2016» միջազգային երիտասարդական չորրորդ բաց փառատոնի մրցանակաբաշխության արարողությունը կկայանա հունիսի 12-ին`ժամը 19.00-ին, Կամերային երաժշտության ազգային կենտրոնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am