Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Իրանի ու Հայաստանի միջև առանց վիզայի ռեժիմ սահմանելը քաղաքական լուրջ քայլ էր. ԻԻՀ խորհրդարանի պատգամավոր

Իրանի ու Հայաստանի միջև առանց վիզայի ռեժիմ սահմանելը քաղաքական լուրջ քայլ էր. ԻԻՀ 
խորհրդարանի պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 6  ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի ու Հայաստանի միջև առանց վիզայի ռեժիմ սահմանելը քաղաքական լուրջ քայլ էր: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Իրանի խորհրդարանում հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը: «Այդ կարգի ռեժիմ սահմանելն ընդհանրապես կայանում է դաշնակից կամ բարեկամ երկրների միջև: Հետևաբար նման որոշումը քաղաքական լուրջ ժեստ էր Իրանի ու Հայաստանի կողմից: Առանց վիզայի ռեժիմը, բնականաբար, առաջին հերթին տուրիզմի վրա է դրական ազդեցություն թողնելու, դրանից բացի, նպաստելու է տարբեր բնագավառներում կողմերի գործակցության ակտիվացմանը»,-ասաց Կարեն Խանլարյանը:

Նրա խոսքով, առաջիկայում ակտիվություն սպասվում է, որովհետև նախ կան երկկողմ համագործակցությունն առավել զարգացնելու լուրջ հեռանկարներ, ինչպես նաև պատրաստակամություն:

«Բավական մեծ հեռանկարներ կան: Դիտարկվում է Հայաստանը որպես տարանցիկ երկիր դառնալու տարբերակը, կա էներգետիկ ռեսուրսների տեղափոխման հեռանկար, Իրան-Հայաստան երկաթգծի ծրագիրը, տուրիզմը, առևտրի ոլորտը: Ինչպես տեսնում եք ուղղությունները շատ են: Այսօր այդ ամենի վերաբերյալ հնչում են դեկլարատիվ հայտարություներ, բայց համոզված եմ, որ դրանք հիմք են դառնալու հետագա գործնական քայլերի համար: Այդ ամենը վկայում են այն մասին, որ շոշափելի ապագայում գործնական քայլեր հաստատ կլինեն: Մանավանդ, որ իրանցի գործարարների շրջանում մեծ հետաքրություն կա: Հայաստանը Եվրասիական միության անդամ է, և քննարկվում է Հայաստանի միջոցով այլ երկրներ դուրս գալու գաղափարը»,-ասաց Կարեն Խանլարյանն` ընդգծելով, որ Իրանում հայ համայնքը, հայազգի գործիչները ևս  նպաստելու են երկկողմ հարաբերությունների առավել զարգացմանը:

Անդրադառնալով Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալնբանդյանի այցին Իրան և այնտեղ տեղի ունեցած հանդիպումներին` Կարեն Խանլարյանը նշեց, որ ինքն անձամբ ներկա է եղել Էդվարդ Նալբանդյանի և Իրանի խորհրդարանի խոսնակի հետ հանդիպմանը:

«Պարոն նախարարը հանգամանորեն ներկայացրել է քառօրյա պատերազմի բոլոր կողմերը թե ռազմական, թե քաղաքական տեսնակյունից: Խոսվեց նաև ղարաբաղյան կոնֆլիկտում երրորդ, չորրորդ երկրների միջամտության մասին:  Իրանն այդ կապակցութամբ ունի սկզբունքային մոտեցում, խնդիրը պետք է լուծվի բանակցություններով: Իրանը դեմ է պատերազմական գործղություններով հարցի լուծմանը»,-հավելեց Կարեն Խանլարյանը: Նա հատկանշական համարեց այն, որ Էդվարդ Նալբանդյանն հատուկ անդրադարձավ ընդհանուր շահեր ներկայացնող հարցերի, օրինակ ահաբեկչության դեմ պայքարին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am