Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Չեխիայի նախագահ Զեմանը կոչ կանի կառավարությանն ու խորհրդարանին ճանաչելու Հայոց ցեղասպանությունը

Չեխիայի նախագահ Զեմանը կոչ կանի կառավարությանն ու խորհրդարանին ճանաչելու 
Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը մտադիր է երկրի կառավարությանն ու խորհրդարանին կոչ անել՝ հետեւելու գերմանական օրինակին եւ պաշտոնապես ճանաչելու 1915-1918 թթ. թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին, ինչպես փոխանցում է եվրոպական անկախ «Օրեր» ամսագրի խմբագրությունը, Զեմանը նշել է չեխական «Պառլամենտնի լիստի» օնլայն թերթին տված հարցազրույցում:  

«Ես իմ տեսակետը հայտնել եմ դեռեւս 2014 թվականին, երբ իմ հրավերով Պրահայում էր Հայաստանի նախագահը, նշել եմ, որ 1915 թվականի կոտորածները ցեղասպանություն է։ Ու քանի որ մյուս շաբաթ միասին մեկնելու ենք Հայաստան, դա ես կկրկնեմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է նա։

«Բայց պետք է նաեւ հաջորդ քայլը անել, եւ ես պետք է Հայաստանից վերադառնալուց հետո դիմեմ Չեխիայի կառավարությանը, ինչպես նաեւ խորհրդարանին՝ կոչ անելով հետեւելու Գերմանիայի Բունդեսթագի օրինակին։ Բայց ոչ միայն Գերմանիայի կամ միայն Ֆրանսիայի օրինակին, որտեղ ցեղասպանության ճանաչումը նույնիսկ օրենքով են ամրագրել, այլեւ Ռուսաստանի, Լեհաստանի, Սլովակիայի, Իտալիայի եւ այլ պետությունների, որովհետեւ կարծում եմ, որ այս բնագավառում մենք հետ ենք մնում»,-ասել է նախագահ Զեմանը՝ նշելով նաեւ, որ այդ մասին խոսելու է արտգործնախարար Լյուբոմիր Զաորալեկի հետ Հայաստանից վերադառնալուց հետո։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am