Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Սահմանին իրավիճակը վերջին երկու տարվա ընթացքում ամենահանգիստն է. Դավիթ Բաբայան

Սահմանին իրավիճակը վերջին երկու տարվա ընթացքում ամենահանգիստն է. Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին երկու տարվա կտրվածքով այս օրերին սահմանին իրավիճակն անհամեմատելիորեն հանգիստ է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Իրավիճակը սահմանին նորմալ է, իհարկե, ամեն ինչ համեմատության մեջ է: Եթե մենք փորձենք համեմատել քառօրյա պատերազմի օրերի հետ, անհամեմատելի է, քանի որ այն եղել է լայնածավալ պատերազմ: 2014 թվականից սկսած` իրավիճակը շատ ավելի հանգիստ է այսօր»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Նա նկատեց, որ կրակոցներ, զինադադարի ռեժիմի խախտումներ արձանագրվում են, բայց դրանք քանակական ու որակական առումով անհամեմատելի են այն իրավիճակի հետ, որն առկա է եղել վերջի երկու տարվա ընթացքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am