Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ԱՄՆ-ն չի պատրաստվում պատժամիջոցներ սահմանել Կիսելյովի նկատմամբ

ԱՄՆ-ն չի պատրաստվում պատժամիջոցներ սահմանել Կիսելյովի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն չի նախատեսում Եվրամիության օրինակով պատժամիջոցներ սահմանել «Россия сегодня»-ի գլխավոր տնօրեն, «Вести недели» հաղորդման հեղինակ Դմիտրի Կիսելյովի դեմ: Այս մասին հաղորդել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆրիդ Դենիելը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Ֆրիդ Դենիելի մեկնաբանություններին արձագանքել է Դմիտրի Կիսելյովը:

Նա նշել է, որ ԱՄՆ-ի պաշտոնյաները գործում են ավելի նրբանկատ, քան Եվրամիության:

«Այստեղ նկատվում է ամերիկացի պաշտոնյաների նրբանկատ մոտեցումը: Պատժամիջոցներ սահմանելով` Եվրամիության պաշտոնյաները ցանկացել են լինել, ինչպես ասում են, Հռոմի Պապից ավելի կաթոլիկ»,-ասել է նա:

Կիսելյովի դեմ անհատական պատժամիջոցներ են սահմանվել 2014 թվականին, երբ նա ներառվել է այն մարդկանց ցանկում, որոնք ԵՄ-ի կարծիքով սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու անկախությանը: ԵՄ-ի այս որոշումը բողոքարկվել է Եվրոպական դատարանում 2015 թվականի մայիսին:

 

Լուսանկարը` РИА Новости


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am