Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Վրաստանի խորհրդարանը պետք Է մնա Քութայիսում. Մարգվելաշվիլի

Վրաստանի խորհրդարանը պետք Է մնա Քութայիսում. Մարգվելաշվիլի

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քութայիսից (Իմերեթի տարածաշրան) Վրաստանի խորհրդարանի կտրուկ տեղափոխումը կարող Է բացասաբար ազդել քաղաքի հեռանկարների վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասել Է երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ուսանողների հետ կայացած հանդիպմանը:

Վրաստանի խորհրդարանը 2012 թվականի աշնանը մայրաքաղաք Թբիլիսիից Քութայիս Էր տեղափոխվել սահմանադրական ուղղումների համաձայն, որոնք ընդունվել Էին նախկին իշխանության օրոք: Ներկայում կառավարող կոալիցիայից պատգամավորները քանիցս նշել Էին այն անհարմարությունների մասին, որոնք կապված են գնալ-գալու հետ: Քութայիսը գտնվում Է Թբիլիսիից 230 կիլոմետր հեռավորության վրա:

«Այն փաստը, որ խորհրդարանը հեռացրին Թբիլիսիից, որոշակի բարդություններ Է ստեղծել խորհրդարանական կյանքում: Քութայիսի հեռանկարներին ավելի մեծ խթան Է հարկավոր, քան պարզապես այստեղ խորհրդարանի գոյությունը: Այժմ, եթե Քութայիսից զատեն  այդ, այսպես ասենք, տնտեսական լծակը, դա կարող Է հիվանդագին լինել»,-ասել Է Մարգվելաշվիլին:   

Քութայիսում Ակակի Ծերեթելիի անվան պետական համալսարանում նախագահի ունեցած ելույթի տեսագրությունը հրապարակված Է Facebook-ի նրա Էջում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am