Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջանն անբարեկիրթ մոլորության մեջ է. Արծրուն Հովհաննիսյանի պատասխանը սպիտակ ֆոսֆորի մասին ապատեղեկատվությանը

Ադրբեջանն անբարեկիրթ մոլորության մեջ է. Արծրուն Հովհաննիսյանի պատասխանը 
սպիտակ ֆոսֆորի մասին ապատեղեկատվությանը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անբարեկիրթ մոլորություն է որակել Ադրբեջանի կողմից Հայաստանին ուղղված մեղադրանքները սպիտակ ֆոսֆոր օգտագործելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Հովհաննիսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Մի քանի խոսք սպիտակ ֆոսֆորի մասին. Ադրբեջանը անբարեկիրթ մոլորության մեջ է: Բայց մեզ հասկանալի է այդպիսի պահվածքը: Ճիշտ է ասված. «У страха глаза велики: чего нет, и то видят» («Վախը մեծ աչքեր ունի. տեսնում է նաև այն, ինչը չկա»)»,- ասվում է Արծրուն Հովհաննիսյանի գրառման մեջ:

Տարածքների ականազերծման ադրբեջանական ազգային գործակալությունը հայտնել է, թե իբր հայկական կողմը Թերթերի ուղղությամբ կիրառել է միջազգային կոնվենցիաներով արգելված քիմիական բաղադրությամբ (սպիտակ ֆոսֆոր) արկ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am