Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Լևոն Մկրտչյանն ընդունել է Տաջիկստանի նորանշանակ դեսպանին

Լևոն Մկրտչյանն ընդունել է Տաջիկստանի նորանշանակ դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Տաջիկստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իմոմուդդին Սատտորովին (նստավայրը՝ Մոսկվա): Նախարարը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ դեսպանի գործունեության շնորհիվ կամրապնդվեն ու կզարգանան կրթության ոլորտում երկու երկրների փոխհարաբերությունները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Հայաստանի կրթության և գիտության նախարարը և Տաջիկստանի Հանրապետության դեսպանը կրթության ոլորտի համագործակցության ամրապնդման գործում ընդգծել են առաջիկայում երկու երկրների կրթության և գիտության նախարարությունների միջև կնքվելիք համաձայնագրի կարևորությունը: Քննարկվել են նաև կրթության ոլորտում, մասնավորապես բարձրագույն կրթության համակարգում  ինչպես երկկողմ միջպետական, այնպես էլ միջբուհական հարաբերությունները զարգացնելու ներուժին ու հնարավորություններին վերաբերող հարցեր: 

Տաջիկստանի դեսպանը պատրաստակամություն է արտահայտել ձեռնարկել համապատասխան քայլեր` միտված կրթության և գիտության ոլորտում հայ-տաջիկական կապերի ամրապնդմանն ու խորացմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am