Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Կանադայի վարչապետը հայտարարություն է արել Սենթ Քեթրինզում Հայոց ցեղասպանության հուշարձանի բացման առիթով

Կանադայի վարչապետը հայտարարություն է արել Սենթ Քեթրինզում Հայոց 
ցեղասպանության հուշարձանի բացման առիթով

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի վարչապետ Ջասթին Թրուդոն հայտարարություն է տարածել Սենթ Քեթրինզ քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացման առիթով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով horizonweekly.ca կայքը, հայտարարության մեջ Թրուդոն հիշատակել է 1915թ-ին Օսմանյան կայսրությունում հայ բնակչության ողբերգական ոչնչացումը:

«Կանադայի Սենատը և Ներկայացուցիչների պալատը այս իրադարձությունները ցեղասպանություն որակող բանաձևեր են ընդունել: Այս հուշարձանը կօգնի պահպանել այն մարդկանց հիշատակը, ովքեր իրենց կյանքերը կորցրեցին ու տառապեցին ցեղասպանության ընթացքում»,- նշել է Թրուդոն` միաժամանակ շեշտադրելով, որ հուշարձանը նաև խորը հարգանք է արտահայտում ցեղասպանության զոհերի ժառանգների համար, այդ թվում նաև նրանց, ում համար Կանադան տուն է դարձել:

«Ցանկացած ծագման ու հավատի կանադացիները միասին վերահաստատում են իրենց կոլեկտիվ հանձնառությունը բազմազանության, մարդու իրավունքների և բազմակարծության արժեքների նկատմամբ»,- ընդգծել է Կանադայի վարչապետը:

Թրուդոն նաև հույս է հայտնել, որ ապագան կլինի առավել խաղաղ` հիմնված հանդուրժողականության, հարգանքի և համերաշխության վրա: 

Սեն Քեթրինզում ժամանակին բնակվել են նաև հայտնի «Ջորջթաունի տղաներից» ոմանք: Կանադայի կառավարության հատուկ արտոնությամբ 1923-1927թթ. 8-12 տարեկան 109 հայ որբեր մի խումբ կանադացի բարերարների ջանքերով ու Կանադայի Հայ Օգնության Ընկերակցության կազմակերպությամբ տեղափոխվել են Կանադա` հաստատվելով Օնտարիո նահանգի Ջորջթաունի որբանոց-երկրագործական դպրոցում։ Այստեղից էլ գալիս է «Ջորջթաունի տղաներ» անվանումը: Այսօր Կանադայում կան բազմաթիվ ընտանիքներ, որոնք Ջորջթաունի տղաների շառավիղներն են։



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am