Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Մինսկի խմբի համանախագահները հանդիսատեսի կարգավիճակ են ընտրել. Գարիկ Քեռյան

Մինսկի խմբի համանախագահները հանդիսատեսի կարգավիճակ են ընտրել. Գարիկ Քեռյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ձեռք է բերում արաբա-իսրայելական հակամարտությանը բնորոշ գծեր` պարբերաբար սրացումներով երկարատև գործընթաց, ձգձգում և կոնկրետ լուծման հեռանկարի բացակայություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոն վարիչ Գարիկ Քեռյանը:

«Ալիևն ամեն դեպքում հաղթանակ չի տարել: Ադրբեջանական օգատերերը նույնիսկ գրում էին, որ սա դագաղների հաղթանակ էր: Այս պայմաններում, ներքաղաքական լեգիտիմությունը մեծացնելու համար, Ադրբեջանը կփորձի որոշակի հատվածներում հաղթանակ տանել: Իրավիճակի սրման ազդակ կարող են լինել նաև արտաքին գործոնները: Եթե այն վարկածն ընդունենք, որ ապրիլյան սրացման հետևում կանգնած է Թուրքիան, հնարավոր է երկու երկրների ռազմաքաղաքական ղեկավարությունները նոր պլան մշակած լինեն»,-ասաց Գարիկ Քեռյանը:  

Քաղաքագետը նկատեց, որ սրացումները կարող են երկու կողմերին բերել կորուստների, որոնք կտանեն դիրքորոշումների մեղմացման, սա էլ կարող է իր հերթին տանել համանախագահների առաջարկությունների ընդունմանը: «Այսօր, կարծես, այն տպավարությունը կա, որ Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն փորձում են կողքից նայել, թե ձեռնամարտը ինչով կավարտվի, կամ այս մարտերը ինչ հետևանք կունենան»,-ասաց Գարիկ Քեռյանը: Ըստ նրա` հնարավոր է Արևմուտքն, իրավիճակը թողնելով Ռուսաստանին, հետևի, թե ինչ ընթացք է ունենում սրացումը:

«Այստեղ կարող է Ռուսաստանի ձեռնարկների տապալման թաքուն ակնկալիք լինել, որի դեպքում խնդրի կարգավորման էստաֆետը կանցնի Արևմուտքին: Ամփոփելով, կարող ենք ասել, որ եթե նոր սրացում լինի, ապա օբյեկտիվորեն դա կարող է կապված լինել և' Ադրբեջանի ռևանշի պահանջի, և' արտաքին ազդակների հետ»,-նշեց Քեռյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am