Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

10 երկիր, 26 մոնոներկայացում, 6 բեմահարթակ. «Արմմոնո» փառատոնին հաշված օրեր են մնացել

10 երկիր, 26 մոնոներկայացում, 6 բեմահարթակ. «Արմմոնո» փառատոնին հաշված օրեր են մնացել

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմմոնո» 14-րդ միջազգային թատերական փառատոնի ընթացքում կցուցադրվի 26 մոնոներկայացում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը:

«Արցախում տեղի ունեցող վերջին իրադարձությունների ժամանակ չգիտեինք` փառատոնը կկայանա՞, թե՞ ոչ: Սակայն որոշեցինք իրականացնել: Մեր փառատոնի հյուրերը չեն հրաժարվել Հայաստան գալուց: Փառատոնի մուտքն ազատ է լինելու, ինչպես միշտ: Փառատոնի շրջանակում կցուցադրվի 26 ներկայացում: Մենք ունենք նաև անակնկալներ մեր հանդիսատեսի համար»,-տեղեկացրեց Մարիաննա Մխիթարյանը:

«Արմմոնո» 14-րդ միջազգային թատերական փառատոնը կանցկացվի ապրիլի 29-ից մայիսի 3-ը: Այն իրականություն է դառնում ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի թատերական գործիչների միության աջակցությամբ:

«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրենի տեղեկացմամբ`փառատոնը կներառի նաև 10 երկրների մասնակիցների:

«Ապրիլի 30-ին մեր բոլոր հյուրերը և տեղի մասնակիցները կայցելեն Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Մենք մեր պարտքն ենք համարում գնալ այնտեղ»,-շեշտեց Մարիաննա Մխիթարյանը:

Փառատոնային ներկայացումները կցուցադրվեն 6 բեմահարթակներում: «Արմմոնո»-ի շրջանակում նախատեսվում է նաև անցկացնել հատուկ ծրագիր՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:

«Արմմոնո» առաջին միջազգային թատերական փառատոնը տեղի է ունեցել 2003թ. սեպտեմբերի 24-ին: Փառատոնի հիմնադիրն է ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը: 2005թ. «Արմմոնոն» վերանվանվել է և դարձել «Շեքսպիրյան» փառատոն: Սակայն բազմաթիվ թատերասերների խնդրանքով Հ. Ղազանչյանը կրկին վերադարձրեց նախկին անվանումն ու առանձնացրեց «Շեքսպիրյան» փառատոնը: 2009թ. սկսած՝ մոնոներկայացումների փառատոնը կրեց նախկին անունը՝ «Արմմոնո»: 2009թ. փառատոնն ընդլայնեց իր աշխարհագրական սահմանները. այն անցկացվեց ոչ միայն մայրաքաղաքում, այլև Սյունիքի մարզում: 2009-ից «Արմմոնո» թատերական փառատոնի տնօրենը Մարիաննա Մխիթարյանն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am