Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը մասնակցել է Բեռլինյան արևելյան 4-րդ ամենամյա ֆորումին

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը մասնակցել է Բեռլինյան արևելյան 4-րդ ամենամյա 
ֆորումին

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլին կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը մասնակցել է Բեռլինյան արևելյան 4-րդ ամենամյա ֆորումին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Իր ելույթում Վաչե Գաբրիելյանը մասնավորապես անդրադարձել է Հայաստան-Եվրասիական տնտեսական միություն և Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին՝ մատնանշելով, որ Հայաստանը, ունենալով ԵՄ հետ փոխգործակցության հարուստ փորձ, կարող է յուրօրինակ կամուրջ հանդիսանալ ԵՄ– ԵԱՏՄ փոխհարաբերություններում:

Փոխվարչապետ Գաբրիելյանն ընդգծել է, որ Հայաստանը կարելի է դիտարկել որպես մոդել՝ Եվրամիության և տարածաշրջանային տնտեսական միություններին անդամակցող այլ երկրների միջև երկխոսության տեսանկյունից:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am