Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Զոլաքարում եւ Այրքում վերընտրվել են գործող գյուղապետեր Արման Ղազարյանը եւ Արտյոմ Շաբոյանը

Զոլաքարում եւ Այրքում վերընտրվել են գործող գյուղապետեր Արման Ղազարյանը եւ Արտյոմ Շաբոյանը

ԳԱՎԱՌ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Զոլաքար եւ Այրք համայնքներում ապրիլի 17-ին կայացան համայնքի ղեկավարի ընտրություններ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 23 եւ 24 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից, ընտրությունների արդյունքում վերընտրվել են գործող գյուղապետեր Արման Ղազարյանը եւ Արտյոմ Շաբոյանը, ովքեր մրցակիցներ չեն ունեցել:

Զոլաքար գյուղում 4918 ընտրողից քվեարկությանը մասնակցել են 3534-ը, որոնցից 3522-ը քվեարկել են Արման Ղազարյանի օգտին: Այրքում 300 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 175-ը, որոնցից 175-ը կողմ են քվեարկել Արտյոմ Շաբոյանին:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am