Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԵԽ պատգամավորը կոչ է արել ԼՂ շփման գծում կիրառել հրադադարի խախտումները հետաքննող մեխանիզմ

ԵԽ պատգամավորը կոչ է արել ԼՂ շփման գծում կիրառել հրադադարի խախտումները 
հետաքննող մեխանիզմ

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռազմական հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին լուծում չի կարող առաջարկել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Եվրախորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ ասել է Կիպրոսը ներկայացնող եվրապատգամավոր Մավրիդիս Կոստասը:

Նա նշել է հրադադարի ռեժիմի խախտումները հետաքննող մեխանիզմների կիրառման կարևորությունը` ընդգծելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է կոչ անեն հայկական և ադրբեջանական կողմերին ընդունել նման մեխանիզմի կիրառումը:

«Առանց այս մեխանիզմի կիրառման կողմերը կշարունակեն մեղադրել իրար հարձակումներ նախաձեռնելու հարցում: Հայաստանը համաձայնվել է քննարկել նման մեխանիզմի կիրառման մանրամասները, իսկ Ադրբեջանը` հրաժարվել»,- արձանագրել է Կոստասը: Պատգամավորը հավելել է, որ տվյալ մեխանիզմի կիրառման պարագայում երկու կողմերում էլ հնարավոր կլինի փրկել մարդկային կյանքեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am