Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ստոկհոլմում հոգեհանգստի արարողություն է մատուցվել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհված հայ նահատակների համար

Ստոկհոլմում հոգեհանգստի արարողություն է մատուցվել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով 
զոհված հայ նահատակների համար

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում ադրբեջանական վերջին ագրեսիայի արդյունքում զոհվածների հոգվոց հանգստյան համար ապրիլի 10-ին Ստոկհոլմում տեղի ունեցավ սուրբ պատարագ և հոգեհանգստյան արարողություն։ Պատարագը մատուցեց Սկանդինավիո հայոց հոգևոր հովիվ Տ. Եղիշե վարդապետ Ավետիսյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Շվեդիայում ՀՀ դեսպանությունից:

Ներկա էին Շվեդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանը, Համազգայինի կենտրոնական վարչության ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը, հայ համայնքի անդամներ:

Պատարագիչ հայր սուրբը քարոզի մեջ անդրադարձավ Արցախի սահմանին կատարված  վերջին իրադարձություններին և հայ զինվորների կողմից ցուցաբերված անձնազոհությանը, ովքեր նահատակությամբ պաշտպանեցին Արցախի ժողովրդի  խաղաղությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am