Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հարավային Օսիան լիակատար զորակցություն ու աջակցություն է հայտնում Արցախին

Հարավային Օսիան  լիակատար զորակցություն ու աջակցություն է հայտնում Արցախին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը և Հարավային Օսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կազբուլատ Ցխովրեբովն ապրիլի 6-ին հեռախոսազրույց են ունեցել՝ հարավօսականկողմի նախաձեռնությամբ։

«Արմենպրես»-ին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից փոխանցված հաղորդագրության մեջ նշվում է. «Կարեն Միրզոյանն իր գործընկերոջը տեղեկացրել է ապրիլի 1-իլույս 2-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի ձեռնարկած հարձակողական գործողության մասին, ներկայացրել վերջին զարգացումները։

Կազբուլատ Ցխովրեբովը խորին մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ փոխանցելով Հարավային Օսիայի ժողովրդի ու իշխանությունների լիակատար զորակցությունն ու աջակցությունն Արցախին։ Ավելի վաղ Հարավային Օսիայի Հանրապետության արտգործնախարարությունը հայտարարություն էր տարածել, որտեղ խստորեն դատապարտում էր հակամարտության կարգավորման՝ Ադրբեջանի որդեգրած ուժային տարբերակը և կոչ անում միջազգային հանրությանը արտակարգ միջոցներ ձեռնարկել ռազմական գործողությունների գոտում կրակի անհապաղ դադարեցման ուղղությամբ»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am