Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կիպրոսը կարող է վետո կիրառել փախստականների հարցով ԵՄ-Թուրքիա համաձայնագրի նկատմամբ

 Կիպրոսը կարող է վետո կիրառել փախստականների հարցով ԵՄ-Թուրքիա համաձայնագրի 
նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսի իշխանությունները հայտարարել են, որ կարող են փախստականների հարցով Թուրքիայի և Եվրամիության միջև համաձայնության նկատմամբ կիրառել վետոյի իրենց իրավունքը, եթե պաշտոնական Անկարան Կիպրոսի համար չբացի իր ծովային ու օդային նավահանգիստները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այդ մասին հայտարարել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը:

«Թուրքիան պետք է իր բացի իր նավահանգիստներն ու օդակայանները Կիպրոսի հետ հաղորդակցության համար և նորմալացնի հարաբերությունները մեզ հետ, անել այն, ինչը դեռևս չի արվել»,- ընդգծել է Նիկոս Անաստասիադիսը, հաղորդել է «Գազետա.ռու»-ն:

Կիպրոսի Հանրապետության և Թուրքիայի միջև դիմակայությունը ծավալվել է 1974 թ. ի վեր՝ թուրքական զորքերի կողմից կղզու հյուսիսային մասի բռնազավթումից հետո: Կղզու հյուսիսային ինքնահռչակ հանրապետությունը ճանաչված է միայն Թուրքիայի կողմից: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am