Երկնագույն աչքերով կատուն Համացանցի աստղ է դարձել
11:54, 25 Փետրվար 2016
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոբի անունով կատուն իր երկնագույն աչքերի շնորհիվ Համացանցի աստղ Է դարձել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է The Huffington Post-ը: Instagram-ում նրա հաշվում գրանցվել Է 311 հազար մարդ, եւս շուրջ 6,5 հազարը՝ Facebook-ի Էջում:
Բրիտանական կարճամորթ կատվի տիրուհին՝ արտ-տնօրեն Ռեբեկան, որի ամբողջական անունը հայտնի չԷ, կենդանուն սիրեց «առաջին հայացքից»: Նա պատմել Է, որ Կոբիին դուր Է գալիս պտտվել տիրուհու հետեւից, քնել նրա բարձին եւ խաղալ ջրի հետ:
Հաղորդագրության մեջ չի նշվում, թե որտեղ են ապրում Ռեբեկան ու նրա կատուն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում