Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս

Յակուտիայում 121,96 կարատ քաշով ալմաստ են գտել


ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յակուտիայում գտել են 121,96 կարատ քաշով ալմաստ: Այն հանվել Է Միրնիի շրջանի Այխալի հանքահարստացուցիչ կոմբինատի «Յուբիլեյնայա» քիմբեռլիտային փողակից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ալռոսա» ընկերության մամուլի ծառայությունը:

Ութանիստի ձեւ ունեցող ալմաստն ակնագործական որակի Է, թափանցիկ՝ դեղնավուն երանգով: Բյուրեղի չափերն են 31,28 x 30,00 x 28,57 միլիմետր, նշված Է ընկերության մամուլի տեղեկագրում: «Արժեքը կարելի Է գնահատել 1,5 միլիոն դոլարի սահմաններում»,- ՏԱՍՍ-ին հայտնել Է Rough and Polished ճյուղային վերլուծական գործակալության փորձագետ Սերգեյ Գորյաինովը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ