Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Պերմյակովի գործով դատական նիստին մանրամասներ է պատմել սահմանապահը / լրացված/

Պերմյակովի գործով դատական նիստին մանրամասներ է պատմել սահմանապահը /
լրացված/

ԳՅՈՒՄՐԻ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում փետրվարի 5-ին շարունակվող Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով արտագնա դատական նիստում հարցաքննված առաջին վկան Գյումրիում տեղակայված սահմանապահ ջոկատի սպա Միխայիլ Խաչատրյանն էր, ով մասնակցել է Պերմյակովի որոնողական աշխատանքներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա պատմեց, որ հերթապահության մեջ է եղել, երբ հունվարի 12-ի գիշերը` ժամը չորսի սահմաններում սահմանապահ ուղեկալը տեղեկացվել է, որ ռազմաբազայից պահալակետից զինվոր է փախել: Վկան և սահմանապահ ջոկատի մյուս աշխատակից Սերգեյ Սլյուսերը որոնողական շան օգնությամբ սկսել են փնտրել Պերմյակովին հենց ռազամաբազայի տարածքից: Ճանապարհին մի քանի անգամ շունը կորցրել է հետքը, նույնիսկ մի քանի տուն են մտել և փնտրել: Վկան նշեց, որ արդեն ավելի ուշ հասել և փնտրել են Մյասնիկյան 188 հասցեում և շարունակել աշխատանքը մինչև «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածք: Որոնողական աշխատանքներն այդ ընթացքում որևէ արդյունք չեն տվել:

Միայն ավելի ուշ Բայանդուրի սահմանապահ ուղեկալի մոտ` ջրային պոմպի հարևանությամբ, տեսել են, որ ինչ-որ մեկը լապտերով իրենց է մոտենում: «Կանգնիր, ով է հրահանգին», Պերմյակովը պատասխանել է. «Ձեզնից եմ, գալիս եմ մերոնց մոտ»:

Այդ ժամանակ Միխայիլ Խաչատրյանը հասկացել է, որ որոնվող զինվորն է, նախազգուշական հրահանգից հետո նրան ձերբակալել են: Նրա մոտ հայտնաբերվել են բջջային երեք  հեռախոս և որոշակի գումար: Այդ մասին տեղեկացրել են սահմանապահ ջոկատի հրամանատար Սերգեյ Մերզլիկին:

Ի դեպ, փաստաբան Լուսինե Սահակյանի հարցերից պարզ դարձավ, որ վկան որոշ հանգամանքների մասին պատմել է միայն ռուսական կողմին, քանի որ հայկական կողմից իրեն «այս մասին չեն հարցրել»:

Պերմյակովին ուղեկալի ներկայացուցիչները հանձնել են սահմանապահ զորքերի օպերատիվ խմբին, որն էլ նրան տարել է զորամաս: Խաչատրյանի խոսքով` հայկական կողմին սահմանը հատելու փորձ կատարող զինվորի մասին տեղեկություն հայտնել են միայն Պերմյակովին տանելուց հետո:

Վկան, ով նաև Բայանդուրի սահամանապահ ուղեկալի հրամանատարն է, նշեց, որ թեև ըստ հայ-ռուսական միջպետական համաձայնության` սահմանապահները պետք է հայկական կողմին տեղյակ պահեն սահմանը հատելու փորձի մասին, նա թե Պերմյակովի որոնումը, թե նրան ձերբակալելու մասին հայկական կողմին տեղեկացրել է միայն ձերբակալումից հետո: Ըստ գործող օրենքի` ձերբակալման մասին պետք է տեղեկացվեր նաև Շիրակի մարզի դատախազը, սակայն, ինչպես նշեց վկան, նա չի տեղեկացրել:

Ձերբակալումից հետո վկան առաջինն է հարցրել Պերմյակովին դեպքի մասին: Պերմյակովը պատասխանել է` «ես ոչինչ չեմ արել»:

Նախատեսվում է դատական այս նիստին հարցաքննել գործով անցնող 16 վկայի. Երազգավորս գյուղի երկու բնակչի և սահմանապահների:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին  մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Ռուսական կողմում հարուցված քրեական գործով Պերմյակովը դասալքության եւ զենքի ապօրինի կրման համար օգոստոսի 12-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am