Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ՀՀԿ-ն խոստանում է ՀՅԴ-ի հետ համագործակցության ձևաչափը հստակեցնել հաջորդ շաբաթվա ընթացքում

ՀՀԿ-ն խոստանում է ՀՅԴ-ի հետ համագործակցության ձևաչափը հստակեցնել հաջորդ 
շաբաթվա ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի՝ փետրվարի 4-ի նիստում ՀՅԴ-ի հետ համագործակցության վերաբերյալ հարց չի քննարկվել: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Մենք նիստի ընթացքում քննարկել ենք Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցը և Ազգային ժողովի քառօրյա նիստի աշխատանքները: ՀՅԴ-ի հետ համագործակցության հարց չենք քննարկել, քանի որ քննարկումները դեռ ավարտված չեն և որևէ հստակ բան չկա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

Նա կարծիք հայտնեց, որ մինչև հաջորդ շաբաթվա վերջ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության ձևաչափի շուրջ կլինի հստակություն: Հարցին՝ ինչո՞ւ են այսքան ձգձգվում քննարկումները, Շարմազանովը պատասխանեց. «Քանի դեռ համաձայնեցված չէ ամեն ինչ, հստակեցված չէ ոչինչ: Իրականում թե մեր, թե ՀՅԴ-ի կողմից համագործակցության հիմքը ոչ թե պաշտոններն են, այլ ծրագրային դրույթները ու պատասխանատվությունը»,- նշեց ՀՀԿ խոսնակը:

Հարցին՝ միգուցե բանակցությունները ձգվում են ՀՅԴ խմբակցության ղեկավարի այն հայտարարության պատճառով, թե իշխանությունները հեղինակազրկված են, Շարմազանովը պատասխանեց. «Ոչ, իսկ ո՞վ է ասել, որ բանակցությունները ձգձգվում են: Գնում են քննարկումներ: Այսօր մենք այդ հարցը չենք էլ քննարկել: Անհրաժեշտ է ունենալ ամբողջական, վերջնական դիրքորոշում: Երբ կլինի վերջնական համաձայնություն, ես ձեզ կփոխանցեմ: Ամեն ինչ նորմալ է եղեք լավատես»,- եզրափակեց Շարմազանովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am