Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Դոնոր երկրները Սիրիայի համար հանգանակել են ավելի քան 10 միլիարդ դոլար

Դոնոր երկրները Սիրիայի համար հանգանակել են ավելի քան 10 միլիարդ դոլար

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի խնդիրների շուրջ անցկացված համաժողովի ընթացքում դոնոր երկրների ջանքերով 10 միլիարդ դոլարից ավելի օգնություն է հավաքվել: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ТАСС-ը, միջոցները կուղղվեն Սիրիայում աշխատատեղերի ստեղծմանն ու երեխաներին կրթությամբ ապահովմանը:

Նրա տեղեկացմամբ` 6 միլիարդ դոլար կուղղվի այս տարի հումանիտար աջակցության տրամադրմանը, իսկ 5 միլիարդ դոլար էլ կհատկացվի այդ կարիքների լուծմանը մինչև 2020 թվականը: Քեմերոնը կարծում է, որ սիրիական հակամարտության համար պետք է տրվի «քաղաքական լուծում», իսկ հումանիտար գործողությունների կատարումը հնարավոր կլինի միայն կրակի դադարեցումից հետո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am