Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ՀՀ ՊՆ-ն հերքում է դիվերսիայի մասին Ադրբեջանի ապատեղեկատվությունը

ՀՀ ՊՆ-ն հերքում է դիվերսիայի մասին Ադրբեջանի ապատեղեկատվությունը

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը փետրվարի 4-ին հայտարարել է, թե իբր հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում փետրվարի 3-ին հայկական կողմից ձեռնարկված դիվերսիոն գործողության հետևանքով սպանվել է ադրբեջանական ԶՈւ-ի մեկ զինծառայող: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունը ամբողջությամբ իրականությանը չի համապատասխանում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ստացված օպերատիվ տեղեկություններով` ադրբեջանական զինված ուժերում գրանցված մահված փաստը ներքին` ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունք է: Ադրբեջանական կողմը ևս մեկ անգամ փորձում է ապատեղեկատվության միջոցով խեղաթյուրել իրականությունը և անհիմն մեղադրանքներ ուղղել հայկական կողմին:

Եվս մեկ անգամ շեշտում ենք ԼՂ հակամարտության շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող զինված դիմակայության հետևանքով հնարավոր միջադեպերի նվազեցման և կանխման նպատակով հետաքննության մեխանիզմների կիրառման անհրաժեշտությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am