Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Վանաձորի մոտակայքում նոր էլեկտրակայանի կառուցման նպատակով ներդրվելու է 220 մլն դոլար

Վանաձորի մոտակայքում նոր էլեկտրակայանի կառուցման նպատակով ներդրվելու է 220 մլն 
դոլար

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Վանաձորի մոտակայքում գազային նոր էլեկտրակայան կառուցելու և շահագործելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի կնքմանը: Հուշագիրը ստորագրվելու է ՀՀ կառավարության՝ Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության և «Գրեյնջ Փաուեր» ՍՊԸ-ի միջև, որով կողմերը կհաստատեն Էլեկտրակայանի նախագծի իրականացման նպատակով համագործակցելու իրենց փոխադարձ հետաքրքրությունը:

ՀՀ էներգետետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նշեց, որ «Համակցված Շոգեգազային ցիկլով» էլեկտրակայանը կլինի 234 ՄՎտ ընդհանուր հզորությամբ և ոչ պակաս 50,5 տոկոս ընդհանուր ՕԳԳ ապահովող էլեկտրաէներգիա արտադրող: «Ծրագրի համար կներդրվի 220 մլն դոլար: Հուշագրով «Գրեյնջ Փաուեր» ՍՊԸ-ն պարտավորվելու է 4 ամսվա ընթացքում ստուգել Էլեկտրակայանին վերաբերվող նախագծի իրականալիությունը և ձեռնարկել բոլոր միջոցները համապատասխան ֆինանսական գործիքներ սահմանելու համար՝ ստուգելով դրանց իրականալիությունը: Նախագծի իրականացման նպատակահարմարության դեպքում՝ «Գրեյնջ Փաուեր»-ը ՀՀ-ում կհիմնի առևտրային կազմակերպություն, որի հետ կկնքվի Էլեկտրակայանի կառուցման վերջնական պայմանագիր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Զախարյանը:

Դրա համաձայն՝ ՀՀ կառավարությունը կաջակցի Գրեյնջ Փաուեր-ին ձեռք բերել հողատարածք՝ Էլեկտրակայանի կառուցման համար՝ ՀՀ Լոռվա մարզի Վանաձոր քաղաքի մոտակայքում: Բացի այդ, մասնավոր ընկերությունը պարտավորվելու է  պայմանագրի կնքման պահից 30 ամսվա ընթացքում իր հաշվին կառուցել Էլեկտրակայանը, իսկ ՀՀ կառավարությունը պարտավորվում է Էլեկտրակայանը կառուցելուց հետո 20 տարուց ոչ պակաս ժամանակահատվածում երաշխավորել էլեկտրաէներգիայի արտադրության համար Էլեկտրակայանին անհրաժեշտ գազի մատակարարումը (1000 խմ համար 230,8167 ԱՄՆ-ի դոլար գնով՝ գումարած ՀՀում գործող հարկերը, տուրքերը և այլ վճարումները): Նախատեսվում է, որ արտադրված ողջ էլեկտրաէներգիան վաճառվելու է ՀՀ կառավարությանը, իսկ վերջինս՝ երաշխավորելու է դրա ձեռք բերումը՝ 6,62 ԱՄՆ դոլար գնով՝ գումարած ԱԱՀ-ն և ցանկացած լրացուցիչ ուղղակի հարկ կամ տուրք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am