Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Խորհրդարանը քվեարկությամբ ընդունեց մի շարք նախագծեր

Խորհրդարանը քվեարկությամբ ընդունեց մի շարք նախագծեր

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը քվեարկությամբ ընդունեց մի շարք օրենսդրական նախաձեռնությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստի մեկնարկին քվեարկության դրվեց «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում  և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրենքի նախագծին կողմ քվեարկեց 114 պատգամավոր, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեղան: Նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ: Օրենսդրական նախաձեռնությունը վերաբերում է շրջանառության հարկի՝ երկրորդային հումքի իրացումից ստացվող եկամուտների նկատմամբ հաշվարկված 5 տոկոսի փոխարեն 1.5 տոկոսի կիրարկմանը: Վարդան Այվազյանի խոսքով՝ երկրորդային հումք են համարվում «Թափոնների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ արտադրության և սպառման թափոններ համարվող ապրանքները, այդ թվում՝ արտադրության կամ սպառման ընթացքում գոյացած հումքը, նյութերը, արգասիքները և այլ արտադրանքի մնացորդներն ու սկզբնական սպառողական հատկությունները կորցրած արտադրանքը:

Այնուհետև քվեարկության դրվեց «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծերի փաթեթին կողմ քվեարկեց 111, դեմ՝ 2 պատգամավոր, ձեռնպահ քվեարկողներ չեղան: Օրենսդրական նախաձեռնությունն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am