Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Սիրիան Թուրքիայից պահանջել է հարգել իր ինքնիշխանությունը

Սիրիան Թուրքիայից պահանջել է հարգել իր ինքնիշխանությունը

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հրետանին հարվածներ է հասցրել սիրիական Ջեբալ Աթերա շրջանին, արդյունքում մեծ թվով խաղաղ բնակիչներ զոհվել են: Սիրիայի կառավարությունը Թուրքիայից պահանջել է դադարեցնել երկրի ինքնիշխանության խախտումը եւ հարգել միջազգային օրենքները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Sana լրատվական գործակալությունը, այս մասին հայտնել է Սիրիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Սիրիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ Թուրքիայի հրետանին փետրվարի 1-ին հարվածներ է հասցրել Լաթաքիայի նահանգի հյուսիսում գտնվող Ջեբալ Աթերա շրջանին:

«Սիրիայի կառավարությունը Թուրքիայի նման գործողությունները միջազգային օրենքները խախտելու եւ Սիրիայում խաղաղ բնակչության դեմ հանցագործություն է համարում: Դամասկոսը պահանջում է դադարեցնել Սիրիայի ինքնիշխանության խախտումը եւ հարգանքով մոտենալ միջազգային օրենքներին», -ասվում է հայտարարության մեջ:

Փաստաթղթում նաեւ նշվում է, որ Սիրիայի Արաբական Հանրապետության ղեկավարությունը միջազգային հանրութունից պահանջել է նման հանցագործությունները դադարեցնելու համար ճնշում գործադրել Թուրքիայի կառավարության վրա եւ կոչ է արել հարկադրել Անկարային ենթարկվել ՄԱԿ-ի բանաձեւերին:

«Դամասկոսն իրեն իրավունք է վերապահում պատասխան տալ Թուրքիայի կողմից արվող նման հանցագործություններին», -նշված է հայտարարության մեջ:

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը երեկ հայտարարել է, որ անհերքելի ապացույցներ ունեն Թուրքիայի զինուժի կողմից Սիրիայի տարածքը խոշոր տրամաչափի հրետանիով գնդակոծելու վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am