Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Գալուստ Սահակյանը հայտարարեց ՄԻՊ-ի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին

Գալուստ Սահակյանը հայտարարեց ՄԻՊ-ի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման 
մասին

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 5-րդ գումարման Ազգային ժողովի իններորդ նստաշրջանի մեկնարկին ԱԺ նախագահը հայտնեց, որ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ու «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ կրկնել է իր հրաժարականը: «Ուստի, ես հայտարարում եմ Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին»,- ասաց ԱԺ նախագահը:

Նա հավելեց, որ ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը պետք է կայանա պաշտոնը թափուր մնալուց հետո մեկ ամսվա ընթացքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am