Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մոնթե Մելքոնյանի կիբեր բանակը հրապարակել է ադրբեջանական գաղտնի փաստաթղթեր

Մոնթե Մելքոնյանի կիբեր բանակը հրապարակել է ադրբեջանական գաղտնի փաստաթղթեր

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոնթե Մելքոնյանի կիբեր բանակի հաքերները Հայոց բանակի օրվա կապակցությամբ հարձակվել են Ադրբեջանի պետական կայքերի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրառում է հայտնվել կիբեր բանակի ֆեյսբուքյան էջում, ըստ որի` հարձակման պատճառով անհասանելի են դարձել Ադրբեջանի պետական մարմինների ինտերնետ ռեսուրսների կայքը (gov.az), Ադրբեջանի պետական պորտալը (e-gov.az) և հարկեր վճարելու կայքը (taxes.gov.az): Հրապարակվել են գաղտնի փաստաթղթեր քաղաքացիական ծառայության հանձնաժողովի կայքից (csc.gov.az), 81 հազար ադրբեջանցիների մեյլեր, գաղտնաբառեր, անուն-ազգանուններ և IP հասցեներ:

Բոլոր տվյալները տեղադրված են բաց ցանցում, որը կարելի է ներբեռնել: Գաղտնի փաստաթղթեր քաղաքացիական ծառայության հանձնաժողովի կայքից, 81 հազար ադրբեջանցիների մեյլեր, գաղտնաբառեր՝ մաս 1 և մաս 2:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am