Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ցուկերբերգը հրապարակել Է իր նորածին դստեր առաջին «մրցալողի» լուսանկարը

Ցուկերբերգը հրապարակել Է իր նորածին դստեր առաջին «մրցալողի» լուսանկարը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հրապարակել Է իր նորածին դստեր՝ Մաքսի լուսանկարը՝ լողավազանում նրա առաջին լողանալու ժամանակ: Լուսանկարը, որտեղ փոքրիկը հոր ձեռքերի վրա Է, ամերիկացին սոցցանցի իր օգտահաշվում զետեղել Է հունվարի 24-ին: 

Լուսանկարի տակ բիզնեսմենը մեկնաբանություն Է արել. «Մաքսի առաջին լողը: Նրան դուր Է գալիս»: Թե որտեղ Է կայացել աղջկա առաջին «մրցալողը», չի նշվում:     

Նյութը գրելու պահին լուսանկարը 2,1 միլիոնից ավելի լայք Է հավաքել:

Մաքսը՝ Ցուկերբերգի ու նրա կնոջ՝ Պրիսցիլլա Չանի դուստրը, ծնվել Է 2015 թվականի դեկտեմբերի 2-ին:

30-ամյա գործարարի կարողությունը գնահատվում Է 19 մլրդ դոլար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am