Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Շվարցենեգերն անօթևան է ձևացել և պառկել իր արձանի դիմաց

Շվարցենեգերն անօթևան է ձևացել և պառկել իր արձանի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդի աստղ և ամերիկյան քաղաքական գործիչ, դերասան Առնոլդ Շվարցենեգերը յուրատեսակ ներկայացում է պատրաստել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով kp.ru-ն, «Տերմինատորի» աստղն անօթևան է ձևացել և պառկել իր սեփական արձանի դիմաց` իր հետ նախապես տանելով քնապարկ: Լուսանկարը նա տեղադրել է Instagram-ի իր էջում: «Որքան են փոխվել ժամանակները»,- գրել է դերասանը` ստորագրելով տարօրինակ լուսանկարի տակ:

Շվարցենեգերի 2,5 մետր բարձրությամբ և 260 կիլոգրամանոց արձանը տեղադրել են 2014-ին Օհայո նահանգի Կոլումբոս քաղաքում: Դեռևս հայտնի չէ` ինչու է դերասանը որոշել անօթևանի կերպարով պառկել իր իսկ արձանի մոտ: Սակայն սա առաջին դեպքը չէ, երբ նա կերպարանափոխված գաղտնի ներկայանում է հանրությանը: Լրատվամիջոցները նմանատիպ այլ դեպքեր էլ են հիշում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am