Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Փետրվար

Թուրքիայում ֆաշիզմը խորանում է. Էրդողանի ընկերը սպառնում է խաղաղություն պահանջող գիտնականների արյունով ցնցուղ ընդունել


ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից քրդերի հետ խաղաղության կոչով հանդես եկած թուրք եւ արտասահմանցի գիտնականներին թիրախ դարձնելուց հետո նրա մաֆիոզ ընկեր Սեդաթ Փեքերը, ով հայտնի է որպես կազմակերպված հանցագործությունների կազմակերպության առաջնորդ, սպառնացել է կոտորել գիտնականներին եւ նրանց արյունով ցնցուղ ընդունել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական DemokratHaber կայքը, Էրդողանը քրդերի հետ խաղաղություն հաստատելու, նրանց կոտորածը դադարեցնելու եւ բախումների գոտի հանձնաժողովների մուտքը թույլ տալու կոչ արած թուրք եւ արտասահմանցի 1128 գիտնականներին, մտավորականներին անվանել է «խավարամիտ, անգրագետ, կեղծ գիտնական, պետության գործերը չհասկացող»:

Թուրքիայի քրեական հեղինակություն Փեքերը խաղաղության կոչ հնչեցրած գիտնականներին համարել է «պետությունը կործանողներ»: Նա հայտարարել է, թե կոտորելու է Էրդողանին խաղաղության կոչ անող բոլոր գիտնականներին եւ մտավորականներին:

«Այսպես կոչված գիտնականներ, զանգերը ձեր համար են ղողանջում: Ձեզ արյունաքամ ենք անելու ու ձեր արյունով ցնցուղ ենք ընդունելու», -սպառնացել է նա:

Թուրքիայի Անկախ իրավաբանների միության անդամ մի քանի փաստաբաններ Փեքերի հայտարարությունների հետ կապված Անկարայի հանրապետական գլխավոր դատախազությունում «սպառնալիք, վիրավորանք, զրպարտանք, ատելություն, թշնամություն, ժողովրդի մեջ վախ եւ խուճապ» առաջացնելու մեղադրանքով դատական հայց են ներկայացրել, ինչն արդեն վարույթ է ընդունվել:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ