Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ֆրանկ Բրանները Հայաստանում «բաց երկնքի» քաղաքականությունը զբոսաշրջության զարգացման նախադրյալ է համարում

Ֆրանկ Բրանները Հայաստանում «բաց երկնքի» քաղաքականությունը զբոսաշրջության 
զարգացման նախադրյալ է համարում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում «բաց երկնքի» քաղաքականության ներդրման արդյունքում զբոսաշրջության զարգացման լուրջ հեռանկարներ կան: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կատարած շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Եվրոպական աերոնավիգացիայի անվտանգության գործակալության գլխավոր տնօրեն Ֆրանկ Բրանները: «Ես արդեն երրորդ անգամ եմ այցելում Հայաստան, և, օգտվելով առիթից, ցանկանում եմ ընդգծել, որ հիանում եմ այս երկրի գեղեցկությամբ: Ես կարծում եմ, որ Հայաստանում շատ տեսարժան վայրեր կան, որոնք կարող են գրավել զբոսաշրջիկների ուշադրությունը և Հայաստանը կկարողանա ավելի շատ զբոսաշրջային այցելություններ ունենալ, եթե ներդրվի «բաց երկնքի» քաղաքականությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Բրանները:

Միևնույն ժամանակ, նա հավելեց, որ զբոսաշրջիկներին ներգրավելու համար կարևոր է ոչ միայն օրենսդրական դաշտի բարելավումը, այլ նաև երկրի ենթակառուցվածքների բարձր մակարդակը: «Ես ցանկանում եմ նաև հավելել, որ «Զվարթնոց» օդանավակայանը իր տեխնիկական հագեցվածությամբ, չափանիշներով, մարդկային ռեսուրսներով ի զորու է սպասարկել շատ ուղևորների»,- եզրափակեց Ֆրանկ Բրանները:

2013 թվականի հոկտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունել «Հայաստանի Հանրապետությունում մրցունակ և կայուն ավիափոխադրումների ծառայությունների մատուցման ծրագրի և ծրագրի իրականացման միջոցառումների մասին», որով հռչակվել է քաղաքացիական ավիացիայի և օդային հաղորդակցության ոլորտում Հայաստանում բաց երկնքի քաղաքականությունը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am