Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Արմեն Ամիրյանը նշանակվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ

Արմեն Ամիրյանը նշանակվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 
անդամ

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի դեկտեմբերի 16-ի հրամանագրով` Արմեն Ամիրյանը նշանակվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահի հրամանագրում ասված է.

«Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով, հիմք ընդունելով «Հեռուuտատեuության և ռադիոյի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 29-րդ հոդվածի 6-րդ մասերը և հաշվի առնելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի նոյեմբերի 26-ի ՆԿ-183-Ա կարգադրությամբ uտեղծված ժամանակավոր հանձնաժողովի որոշումը` որոշում եմ.

Արմեն Ամիրյանին նշանակել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ` վեց տարի ժամկետով»:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի համաձայն, մրցութային հանձնաժողովը, դեկտեմբերի 11-ի նիստում ուսումնասիրելով մրցույթի մասնակիցների վերաբերյալ փաստաթղթերը, որոշում է կայացրել դիմում ներկայացրած7 թեկնածուներից հաղթողներ ճանաչել՝ Արմեն Արտավազդի Ամիրյանին և Ավթանդիլ Գարեգինի Գրիգորյանին: Հանձնաժողովը հիմք է ընդունել լրագրության ոլորտում, հատկապես՝ հեռուստատեսությունում և ռադիոյում, ինչպես նաև հեռուստառադիոհեռարձակման կառավարման բնագավառում Արմեն Ամիրյանի երկարամյա աշխատանքային փորձը, լրագրության ոլորտի զարգացման գործում ունեցած ակնառու հաջողություններն ու ձեռքբերումները, Ավթանդիլ Գրիգորյանի՝ լրագրության ոլորտում և հատկապես հեռուստատեսությունում ու մամուլում նրա աշխատանքային փորձը և մասնագիտական կարողությունները:

***

Արմեն Արտավազդի Ամիրյան

(Կենսագրական համառոտ տվյալներ)

Ծնվել է 1967թ. հուլիսի 29-ին Երևանում։

Կրթություն

Միջնակարգ կրթությունը՝ սովորել է Նար-Դոսի անվան համար 14 միջնակարգ դպրոցում։
Բարձրագույն կրթությունը՝ 1985-1991թթ. սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում՝ կուլտուրայի ֆակուլտետում (Յուրի Երզնկյանի, հետագայում՝ Ռուբեն Գևորգյանցի արվեստանոցում):
Ունի դոցենտի գիտական կոչում՝ թատերական արվեստ, կինոարվեստ մասնագիտությամբ:
1986-1988թթ ծառայել է խորհրդային բանակում:

Աշխատանքային գործունեություն

1984թ. ընդունվել է աշխատանքի Հայաստանի Հեռուստառադիոպետկոմում՝ որպես ռեժիսորի օգնական։ 

1985-1997թթ. տեղափոխվել է հաղորդավարական բաժին: Հեռուստատեսությունում աշխատանքի տարիներին հեղինակել է «Խճանկար», «Խաչմերուկ», «Բարի լույս», «Փոստարկղ» և այլ հաղորդումներ։ Վարել է լրատվական, քաղաքական հաղորդումներ, երաժշտական, ժամանցային ծրագրեր, պետական և ազգային տոներին նվիրված պաշտոնական միջոցառումներ։ 

1996թ. հիմնել է «Ար Ռադիո Միջմայրցամաքային» ընկերությունը: 
1996թ. հիմնել է «Արմենակոբ» մշակութային կենտրոնը:
1997թ.-ից մինչև 07.12.2015թ. եղել է Հայաստանի Հանրային ռադիոյի գործադիր տնօրենը։
2000թ. ստեղծել է «Արմենակոբ» հեռուստաընկերությունը։ 
2010թ. եղել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
2010-2013թթ. ղեկավարել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի հեռուստա և ռադիոլրագրության ամբիոնը։ 
2006թ. պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով։ 2015թ. ՀՀ Նախագահի հրամանագրով արժանացել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի կոչմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am