Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնին հավակնում է յոթ թեկնածու

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնին հավակնում է յոթ 
թեկնածու

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի փաստաթղթերի ընդունման ժամկետը: Մրցութային հանձնաժողովը տեղեկացնում է, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու նպատակով ս.թ. նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 10-ը դիմել են հետևյալ անձինք`

Անուշավան Հազարապետի Զաքարյանը՝ ծնված 1954թ.,
Ավթանդիլ Գարեգինի Գրիգորյանը՝ ծնված 1948թ.,
Անահիտ Եղիշեի Արշակյանը՝ ծնված 1957թ., 
Արմեն Արտավազդի Ամիրյանը` ծնված 1967թ.,
Գոհար Գագիկի Գասպարյանը՝ ծնված 1981թ.,
Սուսաննա Վրեժի Հովհաննիսյանը՝ ծնված 1974թ.,
Վարդան Միքայելի Ալեքսանյանը՝ ծնված՝ 1971թ.:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի 16-րդ կետի համաձայն, մրցութային հանձնաժողովը, ուսումնասիրելով մրցույթի մասնակիցների վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը, կորոշի մրցույթի հաղթողին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am