Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կոնգրեսականներն ԱՄՆ վարչակարգից պահանջում են երաշխավորել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը

Կոնգրեսականներն ԱՄՆ վարչակարգից պահանջում են երաշխավորել ԼՂ ժողովրդի 
ինքնորոշման իրավունքի իրացումը

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ամերիկայի ձայն»-ը, այս հայտարարությամբ են հանդես եկել ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ` ելույթ ունենալով Կոնգրեսի շենքում, ուր անց է կացվել ԼՂ անկախության տարեդարձին նվիրված միջոցառում: «Լեռնային Ղարաբաղի հանձնառությունը խաղաղությանը» խորագրով միջոցառմանը ներկա են եղել ամերիկացի ազդեցիկ օրենսդիրներ, ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ, ԼՂ-ից ժամանած արտաքին գործերի նախարար Կարեն Միրզորյանը:

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն Ադրբեջանի իշխանություններին մեղադրեց կրակի հետ խաղ անելու մեջ: «Սա մահացու վտանգավոր, պատերազմական ու սադրիչ գործելաոճ է Ադրբեջանի կողմից, մեր դիվանագետները պետք է այն անվանեն իրական անունով»,-նշել է Շիֆը:

«Որպես աշխարհի ամենահզոր բարի ուժ` Ամերիկան, իմ կարծիքով, պետք է ԼՂ  բնակիչներին երաշխավորի, որ խնդիրը կարգավորվելու է խաղաղ ու համապարփակ` Ղարաբաղի ինքնիշխանությունը հարգելով»,-ասել է կոնգրեսականներից մեկը:

Զինադադարի պահպանման հարցին է նվիրված եղել նաև ԱՄՆ ազդեցիկ կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի ելույթը: Նա հիշեցրել է, որ ստացված հաղորդումների համաձայն` շփման գծում վերջին օրերին արձակվել է 1500 փամփուշտ ու արկ: «1500 փամփուշտ է արձակվել տանկերից ու ականանետներից, իսկ ԼՂ-ում այդ պայմաններում ապրում է 140 հազար մարդ` տղամարդիկ, կանայք ու երեխաներ»,-հայտնել է Ռոյսը:

Նա կրկին ԱՄՆ պետքարտուղարությանը կոչ է հղել շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին հատուկ սարքեր տեղադրել, որոնք կարձանագրեն հրադադարը խախտողին ու թույլ կտան նրան պատասխանատվության ենթարկել:

Պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Քիրբին ավելի վաղ հայտարարել էր, որ հրադադարի խախտումն ու ծանր հրետանու օգտագործումն անընդունելի է:

Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը առաջին անգամ հրասայլից (տանկ) արկակոծման է ենթարկել ՊԲ հարավային ուղղությամբ տեղակակայված մարտական դիրքերը: Ընդհանուր առմամբ, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտզորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 180 անգամ, որիընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (101 արկ), 82 (193 արկ), 120 (35արկ) միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 (27 արկ) և ՌՊԳ-7 (3 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահներիուղղությամբ արձակվել է շուրջ 1500 կրակոց: Հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի զենիթահրթիռային կայանք(17 արկ) և հրասայլ (5 արկ): Հակառակորդի կողմից խոշոր տրամաչափի դիպուկահար հրացանից արձակված կրակոցիցդեկտեմբերի 8-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկիմարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Գարիկ Գուրգենի Ավանեսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am