Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Ռուսաստանը չի պատրաստվում պատերազմել Թուրքիայի դեմ. Լավրով

Ռուսաստանը չի պատրաստվում պատերազմել Թուրքիայի դեմ. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է, որ Ռուսաստանը   պատերազմ չի սկսի Թուրքիայի դեմ: «Մենք չենք պատրաստվում պատերազմել Թուրքիայի դեմ, թուրք ժողովրդի նկատմամբ մեր վերաբերմունքը չի փոխվել: Հարցեր են առաջանում միայն Թուրքիայի ղեկավարության վերաբերմամբ»,- ասել Է Լավրովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Դրա հետ մեկտեղ նախարարը նշել Է, թե ռուսական Սու-24-ի վրա թուրքական օդուժի գրոհը «նման Է պլանավորված սադրանքի»:

Լավրովը նաեւ հայտարարել Է, որ ահաբեկիչները Թուրքիայի տարածքն օգտագործում են վարժանքների համար, եւ դա գաղտնիք չԷ:

Նոյեմբերի 24-ին ռուսական Սու-24 մարտական ինքնաթիռը կործանվել է Սիրիայում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ինքնաթիռը խփվել է Սիրիայի երկնքում թուրքական F-16 կործանիչից արձակված «օդ-օդ» դասի հրթիռով եւ ընկել Թուրքիայի սահմանից 4 կիլոմետր հեռավորության վրա: Ռուսաստանի նախագահը դա որակել է «հարված թիկունքին», որը հասցրել են ահաբեկիչների հանցակիցները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am