Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Քիմ Քարդաշյանի քույրը Victoria's Secret-ի դեֆիլեի աստղ Է դարձել

Քիմ Քարդաշյանի քույրը Victoria's Secret-ի դեֆիլեի աստղ Է դարձել

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քենդալ Ջենները՝ ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի քույրը, առաջին անգամ հանդես Է եկել Victoria's Secret մակնիշի նորաձեւության ցուցադրությանը, որը տեղի Է ունեցել նոյեմբերի 10-ին՝ Նյու Յորքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Hollywood Life-ին:

20-ամյա մոդելը, որն ավելի վաղ մասնակցել Է այնպիսի ֆեշն-բրենդների ցուցադրություններին, ինչպիսիք են Marc Jacobs-ը, Chanel-ը եւ Givenchy-ն, հարթակին հայտնվել Է մարգարիտներով ասեղնագործված բաց երկնագույն կորսետով: Ինչպես նշում Է հրատարակությունը, Victoria's Secret բրենդի ներկայացուցիչներն ամենամյա ֆեշն-ցուցադրությանը մասնակցելու հրավերը որպես նվեր են մատուցել Ջենների ծննդյան օրվա կապակցությամբ, որը նշվել Է նոյեմբերի 3-ին: Hollywood Life-ը չի հաղորդում, թե մոդելն արդյոք շարունակելու Է համագործակցել բրենդի հետ: 

Ցուցադրությանը մասնակցել են հարթակի այնպիսի աստղեր, ինչպիսիք են Բեհաթի Փրինսլուն, Ադրիանա Լիման, Քենդիս Սվեյնփոլը եւ Քենդալի ընկերուհին՝ Ջիջի Հադիդը: 

Մոդելի կարիերան Քենդալ Ջեններն սկսել Է 2010 թվականին, երբ նա պարտավորագիր ստորագրեց Wilhelmina Models հայտնի գործակալության հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am