Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Վրաստանը պետք է ՌԴ-ի հետ հաստատի բարիդրացիական հարաբերություններ. Իվանիշվիլի

Վրաստանը պետք է ՌԴ-ի հետ հաստատի բարիդրացիական հարաբերություններ. Իվանիշվիլի

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կարծում է, որ իր երկիրը Ռուսաստանի հետ պետք է ունենա բարիդրացիական հարաբերություններ:

Նրա խոսքով` անհրաժեշտ է ՌԴ-ի հետ հարաբերություններ հաստատի,  բայց ոչ տարածքային զիջումների հաշվին: «Ռուսաստանը մեր հարևանն է: Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի կարգավորենք հարաբերությունները ՌԴ-ի հետ; Մենք պետք է վերականգնենք և մեր տարածքային ամբողջականությունը, և բոլոր հարևանների հետ ունենանք բարիդրացիական հարաբերություններ:

Թող ոչ ոք չկասկածի, որ մենք պետք է գործենք այլ կերպ: «Ազգային շարժման» մոտ եղած հիստերիան, և այն` ինչ շարունակում են անել, իհարկե, ճիշտ ռազմավարություն չէ երկրի համար: Ով հոգ է տանում երկրի մասին, նա պետք է լավ գիտակցի, որ մենք պետք է բոլոր հարևանների հետ հաստատենք հարաբերություններ, բայց ոչ տարածքային զիջման հաշվին»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով apsny.ge-ն, ասել է Իվանիշվիլին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am