Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կարեն Ճշմարիտյանը կարևորել է գերմանական ընկերությունների ներգրավումը Հայաստանի ենթակառուցվածքային խոշոր ծրագրեր

Կարեն Ճշմարիտյանը կարևորել է գերմանական ընկերությունների ներգրավումը Հայաստանի 
ենթակառուցվածքային խոշոր ծրագրեր

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը Հոկտեմբերի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին: Ինչպես ««Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը ողջունելով նորանշանակ դեսպանին` էկոնոմիկայի նախարարը նշել է, որ ՀՀ և ԳԴՀ միջև ձևավորված են լավ հարաբերություններ, իսկ Գերմանիայի կառավարությունը մշտապես աջակցում է երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը և ընդլայնմանը: 

Մաթիաս Քիսլերը պատրաստակամություն է հայտնել իր գործունեությամբ նպաստել երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը: Դեսպանը խնդրել է ներկայացնել համագործակցության համար առաջարկվող ոլորտները: Կարեն Ճշմարիտյանը կարևորել է գերմանական ընկերությունների տարբեր ձևաչափով ներգրավման հնարավորությունը ներկայումս իրականացվող ենթակառուցվածքային այնպիսի խոշոր ծրագրերում, ինչպիսիք են` Իրան-Հայաստան երկաթգծի, Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությունը և էներգետիկայի բնագավառի այլ ծրագրեր: Նախարարն առաջարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցությունը խթանելու նպատակով հաջորդ տարվա ընթացքում կազմակերպել ոլորտային գործարար համաժողովներ:

Մաթիաս Քիսլերը հետաքրքրվել է Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև համագործակցության նոր համաձայնագրի շուրջ նախատեսվող բանակցությունների ընթացքով: Կարեն Ճշմարիտյանը ասել է, որ Հայաստանը մտադիր է  խորացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ, հաշվի առնելով ԵԱՏՄ և ԱՀԿ շրջանակներում ստանձնած պարտավորությունները:

Քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության զարգացման և ընդլայնման հեռանկարներն ու տնտտեսական համագործակցությանն առնչվող մի շարք այլ հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am