Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ջրային տնտեսության պետական կոմիտեն «Հանրային ծառայության ոլորտում տարվա պետական կառավարման մարմին» է

Ջրային տնտեսության պետական կոմիտեն «Հանրային ծառայության ոլորտում տարվա 
պետական կառավարման մարմին» է

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն արժանացել է «Հանրային ծառայության ոլորտում տարվա պետական կառավարման մարմին» անվանակոչմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեում գործում են խմելու և ոռոգման ջրամատակարարման, մելիորացիայի և Որոտան-Արփա-Սևան թունելների ստորաբաժանումները: Համակարգում աշխատում է ավելի քան 7000 մարդ։ Ոլորտն ապահովում է հանրապետության համախառն ներքին արդյունքի շուրջ 1%-ը: Խմելու ջրի ոլորտում համակարգի կազմակերպությունները սպասարկում են շուրջ 700 հազ. բաժանորդների, իսկ ոռոգման ոլորտում՝ շուրջ 200 հազ. գյուղացիական տնտեսությունների: 

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, ջրային տնտեսության պետական կոմիտեի համակարգմամբ իրականացված աշխատանքների արդյունքում զգալի չափով բարձրացել է ջրի և բաժանորդներին մատուցվող ծառայությունների հուսալիությունը և որակը, էականորեն աճել են ջրամատակարարման տևողությունները, բարելավվել է ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի տեխնիկական վիճակն ու կառավարման մակարդակը, ապահովվել է անվտանգ, անխափան և շարունակական ջրամատակարարմումը, ջրամբարաշինական ծրագրերի և նոր համակարգերի կառուցման ուղղությամբ իրականացվել են համապատասխան աշխատանքներ:

Հետագա տարիների համար կարևորվում են՝ ջրամատակարարման միջին տևողության հետևողական ավելացումը, կորուստների կրճատումը, ջրային համակարգերի կառուցումը, կառավարման բարեփոխումների խորացումը, ջրամբարաշինության ծրագրերի իրականացումը, սակավաջուր տարածքներում ջրամատակարարման կազմակերպումը, նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ հաշվառման համակարգի կատարելագործումը և վերահսկողությունը: Հասարակությանը բարձրորակ ծառայությունների մատուցումը միշտ եղել և մնում է Ջրային տնտեսության պետական կոմիտեի առաջնահերթ ծրագրերի իրականացման գերնպատակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am