Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Պատգամավորը ժողովրդավարության ամրապնդմանը նպաստող է համարում սահմանադրական բարեփոխումները

Պատգամավորը ժողովրդավարության ամրապնդմանը նպաստող է համարում սահմանադրական 
բարեփոխումները

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հանրությունն «այո» կասի սահմանադրական բարեփոխումներին, քանի որ բարեփոխումների փաթեթը նախատեսում է ժողովրդավարական ազատությունների ամրապնդում: Հոկտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպամնը նման կարծիք հայտնեց ՀՀ Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Մարտիրոսյանը:

«Ներկայում գործող Սահմանադրության համեմատ նոր սահմանադրությունը դրական է նաև կուսակցությունների դերի բարձրացման առումով` հատկապես ընդդմիադիր կուսակցությունների, որոնց աննախադեպ իրավունքներ և լիազորություններ են տրվում, մասնավորապես,  Ազգային Ժողովում տարբեր քվեարկությունների, որոշումների վրա ազդելու առումով: Բազմաթիվ կարևոր սահմանադրական օրենքներ և առանցքային պաշտոնյաներ չեն կարող անցնել կամ ընտրվել առանց ընդդիմության համաձայնության»,- «Արմենպրես»-ի  հաղորդմամբ` նշեց  Մարտիրոսյանը:

Ասուլիսին մասնակից, խորհրդարանի «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանն էլ ընդգծեց, որ այն, ինչ գրված է սահմանադրական բարեփոխումների մասին փաստաթղթերում, ժողովրդական երկրի մոդել է:

«Ինչպես  կաշխատի այդ մոդելը  կամ չի աշխատի, կյանքը ցույց կտա, բայց մի բանում վստահ եմ, որ երկրորդ ընտրական փուլի շրջանակներում մենք իսկապես զգալու ենք փոփոխություններ, բայց փոփոխությունները պետք է սկսենք այսօրվանից, որպեսզի հասնենք ժողովրդավար պետության մակարդակի»,- հավելեց խմբակցության անդամը:

Մարտիրոսյանն, անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների գործընթացում հանրության դերին, նշեց, որ, իր կարծիքով, սահմանադրական  փոփոխությունները հանրության խնդիրները չեն:

«Սովորական մարդու համար այսպիսի փոփոխությունները առաջնային, ամենօրյա կյանքի փոփոխությունների խնդիրներ չեն, այնպես որ, զարմանալի չէ, որ հանրությունը աժիոտաժային տրամադրություն չունի: Սա քաղաքական էլիտայի խնդիրն էր, և ես ուրախ եմ, որ քաղաքական էլիտան այնքան հասուն գտնվեց և այս պահին նախաձեռնեց կարևոր սահամանադրական փոփոխությունները»,- շեշտեց նա:

Հանրությունն, ըստ Պողոսյանի պետք է տեղեկացված լինի, և իր ընտրությունն անելիս պետք է այն գիտակցաբար անի,  և պատկերացնի, թե այդ ընտրությունն ուր է տանելու:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն դեկտեմբերի 6-ին անցկացնելու մասին: Մինչ այդ Ազգային ժողովը ձայների 104 կողմ, 10 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ հավանություն էր տվել սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշմանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am