Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պետական կամերային նվագախումբը նպասում է տաղանդավոր երիտասարդ երաժիշտների առաջընթացին

Պետական կամերային նվագախումբը նպասում է տաղանդավոր երիտասարդ երաժիշտների 
առաջընթացին

ԵՐԵՎԱՆ, 16  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական կամերային նվագախումբն ամեն կերպ ջանում է առաջ տանել երիտասարդ և տաղանդաշատ երաժիշտների: «Մեր նվագախումբն ավադաբար հյուրախաղերի է մեկնում աշխարհի տարբեր երկրներ: Այս տարի մենք վերադարձանք Ֆրանսիա և Շվեյցարիա կատարած շրջագայությունից, որտեղ մեզ հետ էր մեր երիտասարդ և տաղանդաշատ Դիաննա Ադամյանը: Նա «Շչելկունչիկ» մրցույթի հաղթողներից էր, Ցուկերմանի հետ նվագել է Լոնդոնի դահլիճում: Այս հյուրախաղերին երիտասարդ այս աղջիկը կրկին փայլեց և հաջորդ տարի ևս կմիանա մեզ շրջագայությունների ժամանակ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց Հայաստանի կամերային պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը:

Նա հավելեց, որ այս տարի նվագախումբի հետ սկսել են համերգների շարք, որի ժամանակ կնվագեն երիտասարդ երաժիշտներ, ովքեր նոր անուն չեն (8-13 տարեկան են), սակայն և դեռ պրոֆեսիոնալ չեն:

«15-21տարեկան երաժիշտները այն տարիքում են, երբ գտնվում են երկու կամուրջների արանքում:  Եվ իրենց պետք է ճանապարհ տանք և օգնենք, որպեսզի նրանք կարողանան ոտքի կանգնել, քանի որ երաժշտական  դպրոցներում ստանում են լավ կրթություն, սակայն, կարիք կա իրենց տանելու դեպի պրոֆեսիոնալ աշխարհ»,- նկատեց Վահան Մարտիրոսյանը:

Կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը նշեց, որ իրենք  միաժամանակ կազմակերպում են բարեգործական համերգներ, որոնց մասնակցում են նաև Հայաստանից տաղանդավոր երաժիշտներ, ովքեր ստանում են առաջին անգամ արտերկրում ներկայանալու և արտասահմանյան նվագախմբերի հետ համագործակության հրավերների  հնարավորություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am