Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ առևտրարդյուանբերական պալատը ԱՊՀ երկրներին առաջարկում է միասին պայքարել ապրանքանշանների կեղծման դեմ

ՀՀ առևտրարդյուանբերական պալատը ԱՊՀ երկրներին առաջարկում է միասին պայքարել 
ապրանքանշանների կեղծման դեմ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ երկրներում կեղծ ապրանքների դեմ պայքարելու նպատակով հայկական կողմն առաջարկել է համագործակցել մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության հարցում: Հոկտեմբերի 16-ին Երևանում կայացած` ԱՊՀ երկրների առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ առաջարկը ներկայացրեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի մտավոր սեփականության հանձնաժողովի նախագահ Արտակ Միքայելյանը: «Հաշվի առնելով ապրանքների կեղծման ներկայիս իրավիճակը` նպատակահարմար է փոխհամագործակցությունը, որը թե' մեր, թե' ԱՊՀ երկրների իրավատերերի իրավունքների պաշտպանությանն ուղղված կլինի»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Արտակ Միքայելյանը: 

Նրա խոսքով` կեղծ ապրանքների շրջանառության խնդիրը միշտ էլ առկա է եղել, բայց ներկայիս տնտեսական խիստ մրցակցության պայմաններում աճի միտումներ են նկատվում: «Մարդիկ էժան գնային քաղաքականություն վարելու համար նմանակում են շուկայում արդեն հայտնի ապրանքային նշանները ու ավելի մեծ եկամուտներ ակնկալում»,- նշեց զրուցակիցը:

Արտակ Միքայելյանի դիտարկմամբ` արտասահմանյան ապրանքները հայկական շուկայում ավելի շատ են կեղծվում, քան հայկականներն այլ շուկաներում: «Այս նախաձեռնությունն ուղղված է նաև մեր սպառողների պաշտպանությանը, ինչպես նաև բիզնեսի առողջ զարգացման համար է, քանի որ դա մեծ խոչընդոտ է հատկապես ներմուծողների համար: Նրանք գործարար կապեր են փորձում հաստատել, ապրանքները բերում ու տարածում են հայկական շուկայում, և , երբ այդ ապրանքներն սպառողներին արդեն հայտնի են դառնում, հայտնվում է կեղծը, և օրիգինալ ապրանք ներմուծողն արդեն մրցակցությանը չի դիմանում»,-նկատեց Արտակ Միքայելյանը` ավելացնելով, որ, որպես քաղաքականություն մշակող մարմին, առևտրաարդյունաբերական պալատները խորհուրդ կտան տնտեսվարողներին, թե իրավունքների խախտման դեպքում ինչ միջոցառումների դիմել: «Կախված իրավիճակից` մենք կարող ենք խորհուրդ տալ ծանուցել իրավախախտներին, դիմել ՏՄՊՊՀ կամ ոստիկանություն: Ամեն դեպքի համար մենք խորհրդատվություն կտրամադրենք»,- հայտնեց զրուցակիցը:

ԱՊՀ անդամ երկրների առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարների խորհուրդը ստեղծվել է դեռևս 2003 թվականին` Եվգենի Պրիմակովի գլխավորությամբ: Առաջին նիստը կայացել է ՌԴ-ում նույն տարում, երկրորդը` Հայաստանում 2004 թվականին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am