Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լիլիթ Արտեմյանը համերգով հանդես եկավ Հայոց ցեղասպանության թեմայով գիտաժողովի շրջանակում

Լիլիթ Արտեմյանը համերգով հանդես եկավ Հայոց ցեղասպանության թեմայով գիտաժողովի 
շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու, դաշնակահարուհի Լիլիթ Արտեմյանը: «Հայոց ցեղասպանություն-100. ճանաչումից` հատուցում» խորագրով միջազգային գիտաժողովի շրջանակում անցկացված երեկոն տեղի ունեցավ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:

«Համերգին, բացի Լիլիթ Արտեմյանից, մասնակցում են այն երիտասարդ կատարողները, ովքեր գիտական աշխատանքով են զբաղվում: Այդ առումով համերգը բացառիկ է: Մյուս կողմից` մասնակիցները երիտասարդներ են, և եթե մեր սերունդն ամեն ինչ անում է, որպեսզի աշխարհը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, դատապարտի այն, ապա հաջորդ սերունդը պետք է ամեն ինչ անի, որ հատուցում լինի»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի փոխտնօրեն Աննա Ասատրյանը:

Երեկոյի ընթացքում հնչեցին Արամ Խաչատրյանի, Տիգրան Չուխաջյանի, Կոմիտասի, Ռոբերտ Անդրիասյանի, Հարություն Դելլալյանի, Վարդան Մախոխյանի և այլ կոմպոզիտորների գործեր:

Համերգին մասնակցեցին նաև ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտաշխատող, կոմպոզիտոր Հովհաննես Մանուկյանը (դաշնամուր) և Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող Գրիգոր Գյուլխանջյանը (ջութակ):

Երեւանում հոկտեմբերի 15-ին մեկնարկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հայոց ցեղասպանություն-100. ճանաչումից` հատուցում» խորագրով միջազգային գիտաժողովը, որին մասնակցում են 100 մասնագետներ տարբեր երկրներից: Գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի հոկտեմբերի 16-ին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am