Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԵՄ-ն հավատում է Հայաստանի ապագային և շարունակում ներդրումները

ԵՄ-ն հավատում է Հայաստանի ապագային և շարունակում ներդրումները

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական Միությունը հավատում է Հայաստանի ապագային և շարունակում  է ներդրումներ կատարել երկրում: Երևանում «Հայաստանի ներդրումների խթանման և ներդրումային քաղաքականության ինստիտուցիոնալ համակարգի հզորացում» խորագրով Թվինինգ ծրագրի պաշտոնական մեկնարկի արարողության ընթացքում այս մասին նշեց Եվրոպական հանձնաժողովի առևտրի գրասենյակի  ղեկավար Լյուկ Դեվինը: «Ես ցանկանում եմ հիշեցնել, որ Եվրոպական Միությունը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերը, իսկ եվրոպական ներդրումները Հայաստան շարունակվում են: Մենք հավատում ենք այս երկրի ապագային և շարունակում ենք ներդրումներն այստեղ: Մեր նպատակն է ավելի խթանել եվրոպական բիզնեսը Հայաստանում, ինչին էլ միտված է այս ծրագիրը, որի մեկնարկը տալիս ենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Դեվինը:

Նա նկատեց, որ ԵՄ-ն չկարողացավ Հայաստանի հետ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, սակայն ընդգծեց, որ շատ լավ հասկանում են Հայաստանի ընտրությունը և ցանկանում են խորացնել համագործակցությունը: Դեվինը հիշեցրեց, որ օրեր առաջ Եվրոպական Միությունը  մանդատ է տրամադրել համագործակցության նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները սկսելու վերաբերյալ: «Մենք ունենք Հայաստանի հետ համագործակցության խորացման գերակա ուղղություններ, որոնց շուրջ էլ բանակցելու ենք»,- հավելեց ԵՄ ներկայացուցիչը:

Նա հույս հայտնեց, որ Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների խթանմանն ուղղված նոր Թվինինգ ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի առավել քան բարելավել Հայաստանի բիզնես միջավայրը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am