Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կապանի նորաբաց հիվանդանոցը հագեցած է նորագույն բժշկական սարքավորումներով

Կապանի նորաբաց հիվանդանոցը հագեցած է նորագույն բժշկական սարքավորումներով

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապանում նորաբաց, արդիականացված բժշկական կենտրոնի շնորհիվ Սյունիքի մարզի եւ հատկապես Կապանի տարածաշրջանի բնակչությանն իրենց բնակավայրերին մոտ կմատուցվեն որակյալ, մատչելի եւ արդիական բժշկական ծառայություններ: Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Կապանում ներկա է  գտնվել  քաղաքի բժշկական արդիականացված կենտրոնի բացման արարողությանը:

Լրագրողների հետ զրույցում Կապանի բժշկական կենտրոնի տնօրեն Սմբատ Օրբելյանն ընդգծեց, որ արդիականացման գործընթացի շրջանակում հիվանդանոցն ապահովվել է հեռաբժշկության հնարավորություններով: «Ամբողջովին փոխարինվել են երկու մասնաշենքի տանիքների ծածկերը, վերակառուցվել են միջնապատերը, տեղադրվել են բժշկական նոր վերելակներ, փոխարինվել են դռները, ինժեներական բոլոր ներքին ենթակառուցվածքները: Մոնտաժվել են նաեւ բժշկական գազերի՝ թթվածնի, օդի, վակուումի, օդափոխության, քույրական ազդականչի, հակահրդեհային ազդարարման համակարգերը, համակարգչային ու հեռախոսակապի ներքին ցանցերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Օրբելյանը:

Մրցութային գործընթացի արդյունքում տնտեսված միջոցների հաշվին տեղադրվել է ջեռուցման եւ տաք ջրամատակարարման նոր կաթսա, դիզելային գեներատոր, իրականացվել են նաեւ կենտրոնի արտաքին տարածքի բարեկագման աշխատանքները, ներառյալ՝ ասֆալտապատումը, արտաքին լոսավորության եւ եզրաքարերի տեղադրումը, տարածքը եզրագծող ցանկապատի վերանորոգումը:

Օրբելյանը հայտնեց, որ երկու մասնաշենքերի միջեւ կառուցվել է վերգետնյա անցում, վերանորոգվել է էլեկտրական ենթակայանը: Ծրագրի շրջանակում Կապանի բժշկական կենտրոնը հագեցվել է նաեւ ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով եւ պարագաներով: «Կենտրոնին տրամադրվել են բարձր արտադրողականություն ունեցող բազմաֆունկցիոնալ ռենտգեն համալիր, ուլտրաձայնային հետազոտման եռաչափ սարք, որը կարող է իրականացնել նաեւ սրտի եւ անոթների հետազոտություն, տրեմդիլ համակարգ, թոքերի ահեստական օդափոխության սարք, դեֆիբրիլյատոր՝ սինխրոնացման հնարավորությամբ, ինչպես նաեւ ժամանակակից լաբորատոր եւ այլ սարքեր»,- ասաց բժշկական կենտրոնի տնօրենը:

Վիրասրահը հագեցվել է արդիական անհրաժեշտ միջոցներով: «Առողջապահական համակարգի ադիականացում»  ծրագրի երկրորդ փուլի լրացուցիչ վարկային ծրագրով Կապանի բժշկական կենտրոնում  իրականացվել են  1.4 մլրդ ՀՀ դրամի, կամ շուրջ 3 մլն 154 հազար ԱՄՆ դոլարի ներդրումներ: Հիվանդանոցը պատերազմի տարիներին ենթարկվել է հրթիռակոծության, որի հետևանքով շենքը լուրջ վնասներ է կրել: Բժշկական կենտրոնը վերջին անգամ վերանորոգման էր ենթարկվել 1991թ.:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am