Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սյունիքի մարզում կառուցվող պահածոների գործարանի արտադրանքը կարտահանվի ՌԴ

Սյունիքի մարզում կառուցվող պահածոների գործարանի արտադրանքը կարտահանվի ՌԴ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզի Սյունիք համայնքում առաջիկայում շահագործման կհանձնվի պահածոների նոր գործարան: Լրագրողների հետ զրույցում «Սյունիք Ֆուդ» ընկերության տնօրեն Սարմեն Սարգսյանը հայտնեց, որ գործարանի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2014թ. նոյեմբերին և ավարտին կհասցվեն 2015թ. ապրիլին: «Մեր արտադրանքը նախատեսված է լինելու ինչպես տեղական, այնպես էլ ռուսական շուկայի համար: Արդեն պայմանավորվածություն ունենք, որ մեր արտադրանքն արտահանելու ենք նաև Ռուսաստանի Դաշնություն: Արտադրելու ենք բանջարեղենի պահածոներ, մուրաբաներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնեց Սարգսյանը;

Ծրագրի իրականացման ընթացքում ներգրավվել է շուրջ 50 աշխատակից, որոնց միջին ամսական աշխատավարձը կազմում է շուրջ 150 հազար ՀՀ դրամ: Պահածոների գործարանը շահագործման հանձնվելուց հետո այստեղ կաշխատի մոտ 150 աշխատակից՝ երկու հերթափոխով: Միջին ամսական աշխատավարձը կկազմի շուրջ 90 հազար ՀՀ դրամ:

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ծանոթացել է  «Սյունիք Ֆուդ»  ՍՊԸ պահածոների գործարանի կառուցման աշխատանքների ընթացքին:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am