Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ԵԱՏՄ-ում տրանսպորտային քաղաքականության փաստաթուղթը նախատեսվում է ընդունել գալիք տարի

ԵԱՏՄ-ում տրանսպորտային քաղաքականության փաստաթուղթը նախատեսվում է 
ընդունել գալիք տարի

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համաձայնեցված տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղություններն ու դրա իրականացման փուլերը դարձել են անդամ-պետությունների ներկայացուցիչների հանդիպման քննարկման թեման: Ղազախստանի կողմից մշակված փաստաթուղթն առաջին անգամ է ներկայացվել կողմերի քննարկմանը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի լրատվական ծառայությունից, հիմնական ուղղությունները, որոնք պետք է հաստատվեն 2016-ին, կնպաստեն միասնական տրանսպորտային տարածության  և ԵԱՏՄ տրանսպորտային ծառայությունների ընդհանուր շուկայի ձևավորմանը:

ԵԱՏՄ-ի անդամ պետությունների նախարարությունների և գերատեսչությունների լիազոր ներկայացուցիչների Մոսկվայում հոկտեմբերի 7-8-ն անցկացված խորհրդակցության   մասնակիցները դիտարկել են համաձայնեցված քաղաքականության սկզբունքային հարցերը ավտոմոբիլային, ջրային, օդային և երկաթուղային տրանսպորտի ոլորտներում, ինչպես նաև տրանսպորտային ենթակառուցվածքների, տարանցիկ ուղիների ներուժի իրականացման և գիտական կադրային ապահովման խնդիրները: Կողմերը համաձայնեցրել են փաստաթղթի կառուցվածքը, միջոցառումների ծրագիրն են մշակել, ինչպես նաև ձևավորել են աշխատանքային խումբ, որի առաջին նիստը նախատեսվում է անցկացնել 2015-ի նոյեմբերին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am